• Fri. Apr 23rd, 2021

Հրապարակային հայհոյանքը կպատժվի. Տուգանքը՝ 100-150 հազար դրամ

Byhttp://Mitk.am

Apr 8, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դատախազությունը հանդես է եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:

Դատախազությունն առաջարկում է հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը դիտարկել որպես վարչական իրավախախտում և դրա հեղինակին տուգանել 100-150 հազար դրամի չափով:

Շատերը սա կարող են դիտարկել խոսքի ազատության սահմանափակում, սակայն դատախազությունը համարում է, որ հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը»: