• Fri. Apr 23rd, 2021

Ողբերգական դեպք Արարատի մարզում. մեքենան մխրճվել է գնացքի մեջ, վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով երիտասարդ տղամարդ է մահացել։

ժամը 00։20-ի սահմանում Նշավան գյուղի բնակիչ, 35-ամյա Նահապետ Հովհաննիսյանն իր վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Աշոտ Ոսկանյանի վարած, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Վարդենիսի «ԶՈԴ-Արարատ» երկաթգծի երկաթուղու «ՎԼՈ 101134» բեռնատար գնացքին։

Բախման հետևանքով Նահապետ Հովհաննիսյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։ Կայքի տեղեկություններով՝ «Daewoo»-ն, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, շահագործվում էր որպես տաքսի։