• Вт. Сен 21st, 2021

Մեծ ճնշում է գործադրվում պատերազմում պարտված և իր մեջքը դեռ չուղղած Հայաստանի վրա

Автор:http://Mitk.am

Сен 12, 2021

Սեպտեմբերի 5-ին իր առաջին ուղիղ հեռուստատեսային հարցազրույցում ԻԻՀ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսին, նշելով , որ Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է Թեհրանի անվտանգությունը, ասել է, որ նախագահի պաշտոնին անցնելուց անմիջապես հետո, մինչ այժմ ավելի քան 50 հանդիպում և շփում է ունեցել տարբեր և հարևան երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կարևորել է տարբեր երկրների հետ փոխգործակցության անհրաժեշտությանը:

Ռայիսին  ընդգծել է, որ ԻԻՀ կառավարության բանակցությունների առանցքն Իրանի ժողովրդի շահերն են և Արևմուտքի ու մասնավորաբար ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացումը, որից Թեհրանը ոչ մի քայլ չի նահանջի:

Նախագահ Ռայիսին անդրադարձել է նաև Իրանի կայունությանը և տնտեսական անվտանգությանը նշելով. «Այսօր Իրանում լավ պայմաններ կան ներդրումներ կատարելու համար»:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այս հայտարարություններից հետո հետաքրքիր և անակնկալ զարգացումներ տեղի ունեցան Իրանի հյուսիսային, արևմտյան և արևելյան հարևանությամբ գտնվող երկրներում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որը ուղղակիորեն կարող է ազդել Իրանի և նրա հարևանների հարաբերությունների և հետագա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր հավասարումների ու տնտեսաքաղաքական զարգացումների վրա։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը կարծքում է, որ Կովկասյան տարածաշրջանում տիրող խիստ զգայուն պայմաններում, երբ դեռ վերջնականապես չի ավարտվել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և Ռուսաստանի ու Թուրքիայի գաղտնի համաձայնությամբ մեծ ճնշում է գործադրվում պատերազմում պարտված և իր մեջքը դեռ չուղղած Հայաստանի վրա․ «Սյունիքի մարզով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն ուղղակի թուրքա-ադրբեջանա-ռուսական եռակողմ չարաբաստիկ միջանցք ստեղծելու և այդպես կովկասյան տարածաշրջանում առևտրական ու տրանսպորտային երթուղային բոլոր ենթակառուցվածքները վերցնել թուրքա-ռուսական տանդեմի վերահսկողության տակ, և մյուս կողմից Իրանին լիովին մեկուսացնել Կովկասյան ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում, ինչպես դա տեղի ունեցավ Սյունիքի մարզում վերջերս Գորիս-Կապան հատվածի միջպետական ճանապարհի ժամանակավոր փակելը ադրբեջանական զինված ահաբեկիչ ուժերի կողմից, որի արդյունքում մեկ օր փակվեց Իրան Հայաստան տրանզիտ ճանապարհը, տագնապ առաջացնելով Իրանի պաշտոնատար անձանց մոտ, որը սակայն խորհրդավոր դիվանագիտական զսպվածությամբ և թեթև անդրադարձով հանդուրժվեց Իրանի կողմից, կապված Աֆղանստանում ընթացող ավելի վտանգավոր ու թեժ զարգացումների հետ, այդուամենայնիվ՝ պետական ու անվտանգային կառույցների տարբեր մակարդակներում Իրանը ուշադրությամբ հետևում է Կովկասյան տարածաշրջանում քաղաքական ու ռազմական զարգացումները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այս զարգացումների ֆոնին սեպտեմբերի 8-ին Վրաստան մեկնելուց առաջ Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցում: «Տարածաշրջանային հաղորդակցության զարգացումը լուրջ դեր է խաղում թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկվող հարցերի օրակարգում, և այս համատեքստում ես կարևորում եմ հյուսիս-հարավ նախագիծը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին: «Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը»․ -նշել է Փաշինյանը։

Շահմուրադյանը նշում է, որ Փաշինյանի այս ուղերձն Իրանում ընկալվում է, որպես Կովկասյան տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների և հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի կողմից տարվող աշխատանքների բարի կամքի դրսևորում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն միտված ջանքեր՝ Հայաստանի կառավարության մոտեցման ու սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ Ռուսաստանի կողմից Հայաստանին պարտադրվող քայլերի հերթական փորձեր․«Սակայն, Իրանում  նաև գիտակցում են, որ Հայաստանի այս ջանքերն կատարավում է թույլ դիրքում գտնվելու արդյունքում և Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշումների հետևանքով։ Իրանի տեսակետից Կովկասյան տարաշածրջանում վերջնական խաղաղության հասնելու ջանքերն դեռ շատ հեռու են իրականություն դառնալու փաստից և ղարաբաղյան հակամարտությունը դեռ ավարտված չե և ամեն պահին հնարավոր է Հայաստանի տարածքում տեղակայված Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Սյունիքի մարզում կրկին փակվեն Իրան-Հայաստան միջպետական ճանապարհները և սահմանային լարվածությունները վերածվեն ռազմական լուրջ բախումների, ինչը կարող է վտանգել նաև Իրանի անվտանգությունը՝ հյուսիսային հատվածներում»։

Ինչևէ, կապված Հարավային Կովկասում հաղորդակցությունների և ճանապարհների ապաշրջափակման քայլերին և Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին ու Վրաստան կատարած այցի վերաբերյալ Իրանի մոտեցումներին, հատկանշական է նշել որ, Հայաստանի վարչապետի  նախքան Վրաստան մեկնելը, սեպտեմբերի 6-ին ԻԼՆԱ-ին տված հարցազրույցում Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրենն ասել է. «Իրանը կարող է վերականգնել Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը համոզված եմ, որ Իրանի միջնորդությամբ Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը կարող է վերականգնվել, որպեսզի նրա տնտեսական շահերը օգուտ բերեն երեք երկրներին, և Ջուլֆայի երկաթուղային ճանապարհը կրկին վերագործարկվի Իրանում»: Մոհսեն Փուրսեյեդ Աղային ասել է.«Իրանի և Հայաստանի միջև կար հին երկաթուղի, որը Ջուլֆայի տարածքով միանում էր Ադրբեջանին և այնտեղից Հայաստանին, սակայն այս երկաթգծի մի մասը, որը կապում էր Իրանին, Ադրբեջանին և Հայաստանին սակայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով այդ ճանապարհը ավելի քան 30 տարի փակվեց։ Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ բանակցություններ են տեղի ունենում նոր երկաթգծի կառուցման համար, և Հայաստանը շահագրգռված է, որ երկու երկրների միջև նոր երկաթգիծ կառուցվի, բայց խնդիրն այն է, որ իր ցանկությունն ապացուցելու համար Հայաստանը պետք է իր տարածքում մեկնարկի նոր երկաթուղային գծի կառուցումը և դա չպետք է լինի այնպես, որ Իրանը միայնակ իրականացնի այս նախագիծը․<<Իրանցի այս պաշտոնյայի կարևոր հայտարարությունը վկայում է այն մասին որ Իրանը պատրաստ է հայաստանյան  կամ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ներգրավվածություն ունենալ տարածաշրջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների բացման նախագծերի իրականացման աշխատանքներում, սակայն հայաստանյան կողմից նման արձագանքներ չեն եղել ուղղված դեպի Իրան։ Իսկ հակառակ Հայաստանի պաշտոնյաների անշարժ ու անպտուղ մոտեցումներին, Ադրբեջանի ինքնակալ ղեկավար Իլհամ Ալիևը հղփացած իր հաղթանակից անվերջ շռնդալից հայտարարություններ է ուղղում Իրանի կողմը, թեկուզ կեղծ երեսապաշտությամբ, ասելով որ, «Ադրբեջանում նոր փուլ է սկսվել, և ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվում Լեռնային Ղարաբաղի  տարածքներում ՝ Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր տարածքի 16 տոկոսի (ԼՂ)  վրա»,-կարծում է Սահակ Շահմուրադյանը։

Ալիևը հավելել է, որ այդ  տարածքների վերակառուցումն իրականացվում է բարեկամ և հարևան երկրների մասնակցությամբ, ինչպիսին է Իրանը: Նա ասել է, որ բացի այդ, Իրանի և  Ադրբեջանի Հանրապետության 750 կիլոմետրանոց համատեղ սահմանը լավ հնարավորություն է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար: Ըստ մեր զրուցակցի՝  անկասկած Ալիևի այս ակնարկը Ադրբեջանի կողմից գրավված Արցախի սահմանների երկայնքի ընդլայնումն է Իրանի հետ դեպի Նախիջևան, իսկ դա միտված է Հայաստանի կապը կտրել Իրանի հետ, և որ Ալիևը Իրանին առերես խոստանում է Իրանին մասնակից դարձնել Ադրբեջանից դեպի Նախիջևան ձգվող առևելք-արևմուտք թուրքական ճանապարհի կառուցման նախագծի աշխատանքներում։

Սեպտեմբերի 8-ին, Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի Թբլիսիում կայացած հանդիպման ժամանակ  պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնություններ մշակել տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։ Վարչապետների այս պայմանավորվածությունը բավական հետաքրքիր ուղերձ կարող էլ ինել հարավային հարևան Իրանի իսլամական հանրապետության համար, ոռն այժմ ի դեմս նոր նախագահի փորձում է ԱՄՆ-ի ճնշիչ պատժամիջոցներից ազտվելու համար նոր հարաբերություններ մշակել ԵՄ, և հատկապես տարածաշրջանային հարցերով հետաքրքրված Ֆրանսիայի հետ։Մեր զրուցակցի խոսքերով՝ հատկանշական է, որ հենց սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցին համահունչ, Իրանի նախագահ Ռայիսին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ  կայացած հեռախոսազրույցում, նշել  է.«Իրանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների շարունակականությունն ու կայունությունը պահանջում են, որ  եվրոպական կողմը դրևսորի կամք  և զերծ մնա ԱՄՆ-ի միակողմանիության ձգտող քաղաքականությունից։ Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ Եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանման վրա»: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահն ընդգծել էր, որ Իրանը ողջունում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Նա ասել է. «Մենք պատրաստ ենք Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը սկսել Ֆրանսիայից»:

«Արդեն ակնհայտ է, որ արցախյան պատերազմից հետո, թաքուն պայքար է սկսվել  մի կողմից ռուս-թուրքական տանդեմի, մյուս կողմից Հայաստան-Արևմուտք և Իրանի կողմից Կովկասյան տարածաշրջանի արելեք-արևմուտք թուրքա-ռուսական միջանցքի և հյուսիս-հարավ նորմալ միջազգային ճանապարհի կառուցման և ճանապարհների անվտանգային վերահսկման ջանքերի շուրջ։ Իսկ երկու նախագծերի համաժամանակ իրականցումը կարող է հղի լինել խաղացող կողմերի յուրաքանչուրի կամ առանձին վերցրած կողմի շահերի բախման օջախների թեժացման վտանգով։ Մի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է Թուրքա-ռուսա-ադրբեջանական եռակողմ միասնության արևելք-արևմուտք միջանցքի իրականցման և մյուս կողմից Արևմուտքի և Իրանի ու նրա ասիական գործընկերների կողմից հյուսիս-հարավ  միջազգային տարանցիկ ճանապարհի մրցակցությունների բախման խաչմերուկում»,-եզրափակեց նա։