• Вт. Сен 21st, 2021

Աղվան Հովսեփյանի փաստաբանը «ստիպում է» այլ անուններ հիշել

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

Նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հնարավոր են նոր զարգացումներ: Հովսեփյանի կալանավորումից հետո նրա փաստաբան Գագիկ Խաչիկյանն հայտարարել էր, որ Հովսեփյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ օրինականացնելու համար (փողերի լվացում), ինչպես նաև ձեռք են բերվել ապացույցներ, որ նա ստացել է 190 միլիոն դրամ կաշառք և խարդախության եղանակով հափշտակել է 800 միլիոն դրամ, բացի դրանից՝ պաշտոնավարման ընթացքում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը։ Այս  հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին 3 դրվագով մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Մինչդեռ վերը նշված մեղադրանքից բացի, ոչ ոք չի ասում, որ Աղվան Հովսեփյանը իր պաշտոնավարման տարիներին անձամբ է տնտեսվարողի ՀԴՄ թվերը նվազեցրել կամ հարկային ստուգումների դեմը առել։ Դա արել են նրա կողմից ՊԵԿ «ծովահրեշում» արդեն իսկ պաշտոններ ստացածները։ Այսօր կնշենք «Շանթ» ֆիրմայի հետ փոխկապակցված 3 ՊԵԿ պաշտոնյայի անուն:

Աղվան Հովսեփյանի հարցերը ՊԵԿ-ում ներկայացրել են նախկին պաշտոնյաներ Քննչական վարչության պետ Էդվարդ Սարիկյանը (եղբայրը «Շանթի» տնօրեն Վալերի Սարիկյան), նրանց քույրը, բաժնի պետ Լաուրա Եղիազարյանը, բարեկամը` պետի տեղակալ Լևոն Հախվերդյանը։

Նշենք, որ Լաուրա Եղիազարյանը ավելի քան 26 տարի աշխատել է Կենտրոնի հարկային տեսչությունում՝ որպես բաժնի պետ: Ժամանակին ՊԵԿ-ում նրան համարել են հարկայինի Բրեժնև: Իր պաշտոնավարման տարիներին Լաուրա Եղիազարյանը իր բաժնում աշխատանքի է տեղավորել քրոջ աղջկան, նույն բաժնում վարչության պետ է աշխատել նաև մորաքրոջ տղան՝ Սարիկյան Էդվարդը: