• Пн. Сен 20th, 2021

Բարձրացվել է Թուրքիայի ադրբեջանական հատուկ զորախմբի կարգավիճակը

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

Օրեր առաջ ադրբեջանական մամուլում գրվեց, որ Թուրքիայում նշանակվել է ադրբեջանական հատուկ զորախմբի նոր հրամանատարական կազմ։ Տպավորություն ստեղծվեց, որ այդ զորախումբը նոր է ստեղծվել, ինչին հատկապես ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների տոնայնությունը նպաստեց, սակայն պարզվում է, որ դա ամենեւին էլ այդպես չէ, եւ գործում է նման զորախումբ, դեռ 1992 թվականից։

Ռուս թուրքագետ Վլադմիրր Ավատկովն ահա թե ինչ է գրում իր տելեգրամյան ալիքում, այս առնչությամբ․ «Բարձրացվել է Թուրքիայի ադրբեջանական հատուկ զորախմբի կարգավիճակը։ Այժմ զորախմբում ներկայացված են չորս գեներալներ, որոնցից մեկը ղեկավարում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային առաքելությունը։ Զորախումբը կղեկավարի թուրք գեներալ-մայոր Բախտիյար Էրսյոյը։ Բայց ինչու կղեկավարի։ Նա արդեն վաղուց է Ադրբեջանում։

Ի դեպ, հայտնի է նրանով, որ պատկանում է թուրքակենտրոն հայացքների, պայքարել է Թուրքիայում քուրդ անջատողականների հետ մասնակցել տարբեր գործողությունների արտասահմանում, այդ թվում նաեւ՝ Աֆղանստանում եւ Թունիսում։ Բացի այդ, բանտ է նստել, սակայն դա առանձին թեմա է։ Ադրբեջանում Թուրքիայի զորախմբի հրամանատարական կազմի փոփոխությունը /միայն անվանումն ինչ ասես արժի/ օրինաչափ հետեւանքն է բազմաթիվ գործընթացների եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի միջեւ կնքված դաշնակցային հռչակագրի։ Ոչ մի նոր բան, ամեն ինչ եղած տրամաբանության շրջանակներում։ Անկարայի ազդեցությունը ավելանում է աստիճանաբար, դանդաղ, բայց՝ հաստատուն։ Այն սկսվել է ոչ այսօր, եւ չի էլ ավարտվի վաղը»։

Ի դեպ, բացի Թուրքիայի՝ ադրբեջանական զորախմբի հրամկազմից, փոխվել է նաեւ Բաքվում ադրբեջանական ռազմական կցորդը։ Այժմ այդ պաշտոնը կզբաղեցնի Զաքարիա Յալչընը։