• Вт. Сен 21st, 2021

Խոսել են Հայաստանի հարավում ստեղծված իրադրության մասին

Հարեւանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են եւ այդ առաջնահերթությունն արտացոլված է որպես հիմնարար մոտեցում նախագահ Էբրահիմ Ռեիսիի արտաքին քաղաքական մոտեցման մեջ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սեիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը, որտեղ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում եւ ստուգում են իրանական համարներով մեքենաները։ Խաթիբզադեի խոսքերի համաձայն, Թեհրանը բալանսավորված, սակայն միաժամանակ նաեւ՝ իր առաջնահերթությունները հաշվի առնելով հարաբերություններ է փորձում զարգացնել հարեւան երկրների հետ։

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի ԻՀ հնարավորությունները ռեգիոնալ զարգացման, խաղաղության եւ կայունության համար՝ բոլոր հարեւանների մասնակցությամբ։ Մասնավորապես, օրակարգում են մեր հարեւանները Հայաստանի հետ, ինչպես նաեւ մեր այլ հարեւանների հետ»,- հայտարարել է Խաթիբզադեն։