• Вт. Сен 21st, 2021

Նազելի Բաղդասարյանի ազգուտակը Գյումրու ավագանու ցուցակում է

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ըստ էության Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ նեռրկայացրած ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում իր մերձավորներն են։

Ցուցակի երկրորդը, որը ՔՊ հաղթանակի դեպքում չի բացառվում փոխքաղաքապետ դառնա, հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը, ըստ տեղեկությունների հենց եղբորն էլ ուզում էր քաղաքապետ դարձներ, սակայն թիմում մերժել են նրա առաջարկը, բայց  հավանաբար կոմպրոմիսի եկել, որ նա ավագանում կունենա ծանրակշիռ ներկայություն։

Երրորդ համարը Բաղդասարյանի ընկերուհին է՝ Գյումրու ինֆոկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, վեցերորդը՝ օգնականն է Հարությունյան Քնարիկ, ցուցակի չորրորդն էլ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը։