• Вт. Сен 21st, 2021

Նախագահի հրամանագրերով ՀՀ Զինված ուժերում պաշտոնանկություններ են արվել

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Պողոս Պողոսյանն ազատվել  է ՀՀ  զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: