• Вт. Сен 21st, 2021

Պուտինը չի բացառել, որ ստիպված կլինի կարանտինի մեջ մտնել․ ինչ-որ բաներ են կատարվում

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պարաօլիմպիական թիմի անդամների հետ հանդիպմանը չի բացառել, որ կորոնավիրուսի պատճառով ստիպված կլինի կարանտինի մեջ մտնել:

«Ցավոք, մեզ մոտ էլ… Բժիշկներն ուսումնասիրում են… Նույնիսկ իմ շրջապատում են խնդիրներ առաջանում այս կորոնավիրուսի հետ: Պետք է պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Կարծում եմ, որ ես ինքս շուտով ստիպված կլինեմ կարանտինի մեջ լինել: Շուրջբոլորը շատ մարդիկ են հիվանդ»:

Պուտինի շրջապատում իսկապես ինչ-որ բաներ են կատարվում։ Օրինակ, տարօրինակ հանգամանքներում մահանում է նրա մերձավորներից մեկը՝ ԱԻ նախարար գեներալ Զինիչեւը, ով ժամանակին ծառայել է Պուտինի թիկնազորում։ Ընդ որում, ՌԴ Պահպանության դաշնային ծառայության նախկին կամ ներկա ծառայողներից սա առաջին դեպքը չէ՝ մոտ մեկ տասնյակ նման դեպքեր են արձանագրվել Պուտինի նախագահության շրջանում։

Ինքը նախագահն, ըստ ռուսական համացանցում տարածվող համառ տեղեկությունների, ունի առողջական լուրջ խնդիրներ։ Այդ կապակցությամբ Կրեմլի մեկնաբանություններն արդեն հիշեցնում են Ելցինի «կարանտին» անցնելու ժամանակների հաղորդագրությունները՝ փաստաթղթերի հետ աշխատելու եւ ամուր ձեռքսեղմման մասին։

Այս եւ այլ հանգամանքները վկայում են ՌԴ-ում իշխանության տրանզիտի շրջանում ներքին լուրջ գործընթացների մասին, որոնց աղբյուրը իշխանական խմբավորումների կենաց ու մահու պայքարն է «նոր իշխանության» օրոք գողոնն ու դիրքերը պահպանելու համար։