• Пн. Сен 20th, 2021

Պուտինի և Զելենսկու հանդիպումն անհնար է, եթե Կիևը խոսելու է Ղրիմի մասին․ Պեսկով

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021 ,

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անհնար է, եթե Կիևը նախատեսում է բանակցություններում բարձրացնել Ղրիմի պատկանելության հարցը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ -ը:

«Բնականաբար, Ղրիմի քննարկումը անհնար է: Հետևաբար, նման ձևակերպումն իրականում հարցականի տակ է դնում նման հանդիպում անցկացնելու տեսական հնարավորությունը», – ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Կիևը հնարավոր բանակցությունների ժամանակ նախատեսում է քննարկել Ղրիմի պատկանելության հարցը:

Պեսկովը ավելացրել է, որ Պուտինը չի պատրաստվում Զելենսկու հետ քննարկել խաղաղությունն ու պատերազմը Դոնբասում, քանի որ «դա Ուկրաինայի ներքին խնդիրն է, և Մոսկան չի հանդիսանում որպես հակամարտության կողմ»։