• Вт. Сен 21st, 2021

Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների արդյունքում, իսկ համանախագահներն ընդամենը ձևակերպել են գաղափարը

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին, որը հնարավոր է գնահատել բավականին անկեղծ և բաց հարցազրույց, իհարկե դիվանագիտության կարգավիճակի շրջանակում:

Ամերիկացի նախկին համանախագահը այդ կարգավիճակն ունեցել է այսպես ասած «քիվեսթյան շրջանում: Քերի Քավանոն ծավալուն հարցազրույցում շոշափում է արցախյան հարցի այսպես ասած խաղաղ գործընթացի պատմության բազմաթիվ ասպեկտներ, նշելով, որ դրանք արդիական են նաև այսօր՝ պատերազմից հետո, և գործնականում ակնարկելով, որ առանց այդ հարցերի անդրադարձի և լուծումների, հնարավոր չի լինելու գալ խաղաղության: Քավանոն իր հարցազրույցում անում է նաև հայտարարություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արցախյան հարցում տարածքների փոխանակման տարբերակի միտքը եկել է ոչ թե համանախագահներից, այլ ծագել է Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների արդյունքում, իսկ համանախագահներն ընդամենը ձևակերպել են այդ գաղափարը քիվեսթյան բանակցության փաթեթում:

Քերի Քավանոն չի ցանկանում ավելի ծավալվել, թե ինչ է եղել այդ ամենի շուրջ, իր խոսքով՝ ներկայումս խաղաղ գործընթացի հեռանկարի չվնասելու համար:  Ի՞նչ կասի Հայաստանի երկրորդ նախագահ, խորհրդարանական ընդդիմության առաջնորդի կարգավիճակն ունեցող Ռոբերտ Քոչարյանը ամերիկացի նախկին համանախագահի հայտարարության առնչությամբ, ըստ որի հենց Քոչարյան-Ալիև բանակցության արդյունքն է տարածքների փոխանակման գաղափարը: Բանն այն է, որ այստեղ խնդիրը բոլորովին այն չէ, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխան տա այդ դրվագի համար:

Խնդիրն այն է, թե ներկայումս ներքաղաքական դաշտում առանցքային դերում հայտնված Քոչարյանն ինչպիսի վերաբերմունք ունի իր իսկ մասնակցությամբ բանակցային բովանդակություն ներմուծված տարրի, առանցքային տարրի վերաբերյալ, որը ներկայումս իր գլխավոր կռվաններրից է դարձրել Իլհամ Ալիևը:

Բանն այն է, որ այստեղ տողատակում կարող է լինել մեկ այլ սկզբունքային հարց: Արդյո՞ք Իլհամ Ալիևը չի ձգգտում հասնել իրավիճակի, երբ Հայաստանում իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը, որի և իր հոր՝ Հեյդար Ալիևի զրույցը «ծնել» է տարածքների փոխանակման միտքը կամ գաղափարը: Ալիևի ձգտման հարցը անկասկած չպետք է դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրողություններին առնչվող հուզական դիտարկումների և գնահատումների համատեքստում: Խնդիրը պետք է դիտարկել շատ սառը և սթափ: Ալիևը կարող է այդպիսի ձգտում ունենալ այն հաշվարկով, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձը կարող է ինքնաբերաբար նշանակել տարածքների փոխանակման գաղափարի վերադարձ: Ահա այդ համատեքստում է կարևոր, թե այդ խնդրի հանդեպ ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի հստակ դիրքորոշումը: Որովհետև, հնարավոր այդ ձգտումը կամ ցանկությունը իրականացնելու համար Ալիևը պարբերաբար կդիմի սադրանքների, որոնք Հայաստանի ներքաղաքական դաշտում կառաջացնեն «փոթորիկներ» և միտված կլինեն ճգնաժամ խորացնելու, առնվազն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «մինչև քոք մաշեցնելուն»: Հետևաբար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը տարածքների փոխանակման գաղափարի վերաբերյալ, դրա որևէ «մոդիֆիկացիայով», կարող է առանցքային նշանակություն ունենալ Ալիևի «ձգտումների» ռեժիմի համար: