• Вт. Сен 21st, 2021

Բաքվում քննարկում են Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնելու հարցը

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը վերջին շրջանում դարձել է Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին Իրանից բեռնատարների ստուգումներին։

Նա ասել է, որ «Ադրբեջանը չի կարողանում ամբողջովին վերահսկել իր սահմանները, եւ քանի դեռ պահպանվում է այդ իրավիճակը, նման դեպքերը կրկնվելու են»։ Նշենք, որ Բաքուն իրանական բեռնատարները ստուգում է դրանց՝ Արցախ մեկնելու պատրվակով։

Զուլֆուգարովն ասել է, որ Ադրբեջանը նախեւսռաջ պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքի անցակետին։ «Խաղաղապահների խնդիրը Ղարաբաղում քաղաքացիական անձանց անվտանգության ապահովումն է։ Բայց չէ՞ որ նրանց ոչ ոք չի դիպչում, նրանց վրա չեն կրակում։ Խաղաղապահներին պետք է ասել, որ նրանք իրավիճակի վերահսկողությունն իրականացնեն իրենց պոստերում, իսկ մեր սահմանները մենք կպաշտպանենք ինքներս։ Հավատացեք, որանից հետո չեն լինի դիվանագիտական սկանդալներ կամ մաքսանենգության դեպքեր», ասել է Զուլֆուգարովը։