• Пн. Сен 20th, 2021

Ալիեւի օգնականը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, «մտահոգիչ հարցերով»

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Ալիեւի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հանդիպման կողմերը գրել են իրենց թվիթերյան հաշիվներում։

«Շնորհակալություն մեզ այցելելու համար: Մենք մեր օրակարգի հարցերի շուրջ ունեցանք արդյունավետ բանավեճ և քննարկում ենք դրանք հաղթահարելու ուղիները», հանդիպումից հետո գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

«Ուրախ եմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման համար: Մենք նրա հետ քննարկեցինք երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա իրավիճակը և ընդհանուր մտահոգող խնդիրները», գրել է դեսպանը: