• Вт. Сен 21st, 2021

Զելենսկին կոռեկտ չի համարում Ուկրաինային Աֆղանստանի հետ համեմատելը

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոռեկտ չի համարում Ուկրաինային Աֆղանստանի հետ համեմատելը ԱՄՆ-ի օգնությունից կախվածության տեսակետով: Այդ մասին նա ասել Է CNN հեռուստաալիքով Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե Ուկրաինան վախենում Է արդյոք, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ը կարող Է նման ձեւով «մենակ թողնել իրեն», Զելենսկին պատասխանել Է, որ Ուկրաինան այնպես կախված չԷ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես Աֆղանստանն Էր կախված»:

«Ես վստահ եմ, որ հնարավոր չԷ 5-7 օրում նվաճել այդ քանակությամբ բնակչություն ունեցող այնպիսի մեծ երկիր, ինչպիսին Ուկրաինան Է»,-հավելել Է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը հիշեցրել Է, որ 2014 թվականին, երբ Ռուսաստանը օկուպացրեց Ղրիմը, իսկ Ուկրաինայի արեւելքում սկսվեցին պատերազմական գործողություններ, «մեր կողքին ոչ ոք չԷր մարտնչում, մենք չունեինք ոչ մի տեխնիկա, բացի նրանից, ինչը կար մեր եւ մեր զինվորականների մոտ: Ռուսաստանի Դաշնությունը «Թալիբան»-ի բանակը չԷ: Այն աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն Է: Ուստի ես կարծում եմ, որ մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մենք առավելագույնս անկախ ենք որեւիցե այլ երկրից»,-ընդգծել Է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաեւ ասել Է, որ Բայդենի հետ հանդիպումը համարում Է «հզոր»: