• Вт. Сен 21st, 2021

Հայկ Մարությանն իր հրաժարականի լուրերի մասին

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին՝ ըստ էության հերքելով դրանք։ 

Հրաժարականի մասին լուրերի հարցը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը։ «Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։