• Вт. Сен 21st, 2021

ՀՀ-ում բանջարեղենի գներն աճել են մոտ 66 տոկոսով. ԿԲ նախագահ

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Հայաստանում գնաճը վերջին շրջանում պայմանավորված է նաև սեզոնային ապրանքների գնաճով։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ, մասնավորապես, բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։

«Գնաճի վրա ազդում է նաև երկու կարևոր գործոն, որոնցից մեկը պահանջարկն է: 2021 թվականի սկզբին մասնավոր սպառումն ավելացել էր 5.9 %-ով այն դեպքում, երբ համախառն ներքին միջոցների կուտակումը նվազել էր 6 %-ով, հետևաբար՝ պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ»,- նշեց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ կա նաև ներքին ծառայությունների գների աճ:

«Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի, այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- շեշտեց ՀՀ ԿԲ նախագահը։

Նա հայտարարեց, որ կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների ազդեցության պահպանում:

Գալստյանը նաև հավելեց, որ ԿԲ-ն 2021թ. համար կանխատեսում է 5.4 տոկոս աճ: