• Вт. Сен 21st, 2021

Ով է այսօր զոհված պահեստազորի սերժանտը․ Լուսանկարներ

Սեպտեմբերի 13 -ին 2021թ. Սյունիքում մեր սահմանները պաշտպանելիս զոհվել է Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի սան, Վայքի տարածքի Դուքենդոի ղեկավար, լավագույն մարզիչներից Մկրտիչ Հովակիմյանը։ Ամբողջ ֆեդերացիան մեծ ցավ է ապրում։

Մկրտիչ Հովակիմյանը մասնակցել և ծանր վիրավորվել է իր տղայի հետ 44 օրյա պատերազմում, ապաքինվել ու նորից որդու հետ մեկնել էր սահման։ Փառք ու պատիվ քեզ մեր Մկրտիչ Հովակիմյան։ Գրել է ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Ով է այսօր զոհված պահեստազորի սերժանտը