• Пн. Сен 20th, 2021

Սիրիայում անօրինական գտնվող օտարերկրյա զինված ուժերը թույլ չեն տալիս միավորել երկիրը․ Պուտին

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Սիրիայի տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա զինված ուժերը թույլ չեն տալիս շարժվել երկիրը միավորելու ուղղությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ըստ իս, գլխավոր խնդիրն այն է, որ օտարերկրյա զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտ հակասում է միջազգային իրավունքին և թույլ չի տալիս ձեզ առավելագույն ջանքեր գործադրել երկիրը միավորելու և այնպիսի տեմպերով վերականգնվելու համար, որը հնարավոր կլիներ, եթե ամբողջ տարածքը վերահսկեր օրինական կառավարությունը», – ասել է Պուտինը։