• Вт. Сен 21st, 2021

211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Երևանի համար նախատեսված 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։

Ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար, հավանաբար, կպահանջվի շուրջ 10 օր»,- պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ նոր 8,6-մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում:

Նա ընդգծեց, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը: