• Вт. Сен 21st, 2021

Ադրբեջանցիները օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել․ Թաղավարդի գյուղապետը՝ կրակոցների մասին

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Սեպտեմբերի 14-ին Republic of Artsakh տելեգրամյան ալիքը լուր էր տարածել այն մասին, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել։ 

«Շատ ինտենսիվ հրաձգություն է ընթանում, պայթյուններ են լսվում (հնարավոր է ականանետ են կիառում)»,- գրել է ալիքը։

Սեպտեմբերի 15-ին ՍիվիլՆեթը կապ հաստատեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանի հետ։ Վերջինս հերքեց ինտենսիվ հրաձգության մասին տեղեկությունը․ «Ոչ մի լուրջ բան չի եղել, նրանք օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել։ Այդքան բան»։

Պատերազմի հետևանքով Վերին Թաղավարդ հատվածը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության, իսկ Ներքին Թաղավարդ հատվածը` Արցախի Պաշտպանության բանակի ներքո։

Ադրբեջանական զինված ուժերն այս ուղղությամբ պարբերաբար կրակ են բացում՝ թիրախավորելով նաև տները։