• Пн. Сен 20th, 2021

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։

Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր  դեսպան Լին Թրեյսին,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝  նշելով, որ   հայտարարագրման համակարգի բերելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն.-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ: Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:

Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը:

Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով այսօր կայացել է «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությանառաջնահերթությունները» թեմայով համաժողովը։ Համաժողովով նաեւ ազդարարվել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը։ Համաժողովին մասնակցել են ՀՀ և ԱՄՆ կառավարության տեղական ներկայացուցչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Ծրագրի ղեկավարը պրն Հելթն է, ով ունի տարածաշրջանում հետխորհրդային միջավայրում աշխատանքի փորձ ու մինչեւ Հայաստանում պարտավորություններ ստանձնելը արդեն հնարավորություն ունեցել է աշխատելու Ուկրաինայում, ինչպես նաեւ աշխատել է Վրաստանում։ Կարծում ենք՝ նրա արդեն իսկ ձեռք բերած հմտությունները շատ արժեքավոր են ու Հայաստանում այս ծրագիրը հնարավորինս հաջողելու համար այդ հմտությունները օգնելու են»,- ներկայացնելով ծրագրի ղեկավարին՝ ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Ստացվում է, որ այս ծրագիրը ևս ղեկավարելու է նախկինում Ուկրաինայում ու Վրաստանում աշխատանքային փորձ ունեցող ներկայավցցիչ։ Նշենք, որ վերջին շրջանում փոխվում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, աշխատակազմը ամբողջությամբ փոփոխությունների է ենթարկվում ու կան տեղեկություններ, որ նոր աշխատակիցների մեծ մասը հիմնականում աշխատանքային փորձ ունեցել են նույն Ուկրաինայում կամ Վրաստանում։ Թեպետ դեսպանատնից ասում են, թե աշխատակազմում սովորականի նման երկուսից երեք տարին մեկ փոփոխություններ լինում են, սակայն, լուրեր կան, որ կորոնավիրուսով պայմանավորված այլ երկրների դեսպանատներում փոփոխություններ չեն արվում աշխատակազմի մասով։ Շրջառանվող լուրերի համաձայն՝ Վրաստանում ու Ուկրաինայում աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին դեսպանատանը աշխատանքի տեղավորելով  ԱՄՆ-ն այսկերպ փորձում է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը Հայստանում ու դրան զուգահեռ ռուսական ալիքի դեմն առնել։