• Вт. Сен 21st, 2021

Անկախության կատաղի թշնամիները Անկախության օրվա նախաշեմին դիդակտիկ նյութերի միջոցով

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Ինչպես ասում են` հասել ենք, իջեք: Մինչ հայ հասարակության տարբեր հատվածներ զբաղված էին և են միմյանց վրա ցեխ շպրտելով և այդ միջոցով ձգտելով պարզել, թե ով է իրական և նույնիսկ էտալոնային հայրենասերը` Անկախության տոնը նշողը, թե չնշողը, Անկախության կատաղի թշնամիները Անկախության օրվա նախաշեմին դիդակտիկ նյութերի միջոցով փորձեցին հասկացնել, թե իրականում ով է այսօր և այստեղ դրության և, առհասարակ, երկրի տերը:

Հայաստանի տարբեր վայրերում գովազդային վահանակների վրա հայտնվել են «Հավերժ Ռուսաստանի հետ», իմա՝ «Հավերժ Ռուսաստանի մեջ» կոչերով և հայ կոմունիստների և ի վերջո` Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի մեծադիր պատկերներով գովազդային պաստառներ: Ոչ, ոչ: Պուտինի նկարով «ՊՈՒՏԻՆԿԱ» օղին չէ, որ գովազդվում է: Հայերին այդ միջոցով գովազդվում է անկախ պետականության գաղափարից հրաժարումը: Մեր գնահատմամբ, քաղաքական-գովազդային այդ տեռորը ռուսական կողմի խիստ հաշվարկված և վստահության մասին վկայող քայլերից չէ: Ավելի ճիշտ` հակառակը՝ վկայում է Հայաստանում նրա տապալման մասին: