• Вт. Сен 21st, 2021

Արտաշատում կրակոցներ են հնչել. հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Արդեն մի քանի օր է. ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ մարզի ոստիկանները լայնածավալ աշխատանքներ են կատարում՝ իբրև պրոֆիլակտիկ զրույցների անվան տակ ոստիկանության տարածքային բաժիններ են հրավիրում վերջին շաբաթներին Արարատի մարզում խաղողի մթերման համար բողոքի ակցիաներ անցկացնող գյուղացիներին և մի մասին հորդորում, մի մասին՝ սպառնում, որ նրանք այլևս բողոքի ակցիաներ չիրականացնեն, ճանապարհներ չփակեն, մինչդեռ մինչ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ իրենց իրավունքների համար պայքարող գյուղացիներին են անհանգստացնում, Արարատի մարզում հերթական կրակոցներն են հնչում։

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 22։0-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակով 74 շենքի հարևանությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ» «Անգելինա» ծաղիկների խանութի դիմաց տեղի է ունեցել վիճաբանությունը, որի ժամանակ Արարատի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սերյոժա Թ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել Արարատի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ա-ի ուղղությամբ։

SHAMSHYAN.com զանգահարած քաղաքացիներն ասում էին, որ Սերյոժա Թ-ն 6-ից ավելի կրակոցներ է արձակել, սակայն իրենք չգիտեն՝ արդյո՞ք Կարեն Ա-ն վիրավորվել է, թե ոչ.«Կրակոցներից միայն որոշ ժամանակ անց ժամանել են ոստիկանները ու հետո իմացանք, որ Սերյոժա Թ-ին բռնել են, սակայն հետո բաց են թողել»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: