• Вт. Сен 21st, 2021

Գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա

Գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը մինչև այսօր չի պարզվել, նրանք շարունակում են համարվել անհետ կորած:

«Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման, խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Ինչ հնարավոր է անել, արվում է»,- ասաց Փաշինյանը: