• Пн. Сен 20th, 2021

Եթե պատերազմից հետո չենք տոնում հայոց պետականության անկախության օրը, մենք աշխարհին ազդակ ենք տալիս, որ պատրաստ ենք ոչնչացման․ Կոռնիձորի Արո․ Տեսանյութ

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

«Եթե պատերազմից հետո մենք չենք տոնում հայոց պետականության անկախության օրը, աշխարհին ազդակ ենք տալիս, որ պատրաստ ենք ոչնչացման»,-այդ մասին Civic.am-ի  հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն։

Նշենք, որ որոշ զոհված զինծառայողների հարազատներ դեմ են, որպեսզի նշվի Անկախության 30-ամյակը։

«Մեր լավագույն ձեռքբերումներից մեկը՝ պետականությունն ու անկախությունն է՝ անկախ դրա որակական չափանիշից»,-ասաց Արա Խուդավերդյանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենք կռվում էին 30-35 կմ հեռահար հարվածող, արգելված հրիթիռների դեմ, որոնք գալիս էին իրենց ուղղությամբ, թե ինչպիսի երևույթներ զարգացան, ինչպիսի դավաճանություններ ու դավադրություններ եղան պատերազմի ընթացքում, այդ մասին այլևս չի ցանականում խոսել, քանի որ բազմաթիվ անգամ ասել է։

Նրա խոսքով՝ տոնելով մեր անկախությունը՝ ցույց ենք տալիս հակառակորդին և աշխարհին, որ մենք կանք որպես պետականություն, պետություն և մենք անկախ ենք։

Կոչով դիմելով հայ ժողովրդին՝ Արա Խուդավերդյանն ասաց, որ բոլորը մասնակցեցին պատերազմին՝ ագզովի թիկունք կանգնելով պատերազմի մասնակցին, կամավորին, և ինչ իրենից հասնում էր, ժողովուրդը կարողացավ հասցնել մարտագիծ, դա վառ վկայություն է այն բանի, որ հայ ժողովուրդը  պատրաստ է ատամներով կանգնել իր պետականության ու  անկախության համար։

Շնորհավորելով անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ Արա Խուդավերդյանն ասաց․ «Մեզ չի տրվել անկախությունը սկուտեղի վրա, մաքառել, պայքարել, հաղթել ենք, ձեռք ենք բերել անկախությունը և մենք պարտավոր ենք մեր անկախությունը և պետականությունը սրբորեն պահել, որ օր օրի կարողանանք հզորացնել մեր պետությունը, պետականությունը, որը համայն հայության համար հանդիսանում է օրրան»,-եզրափակեց Արա Խուդավերդյանը։