• Вт. Сен 21st, 2021

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կրկնում իր այն հարցազրույցը, որը նախքան պատերազմն էր տրվել

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021 ,

«Այս ժամանակաշրջանում մեր առաջ եղած խնդիրները լուծելու համար մեզ պետք են բացառիկ ամուր նյարդեր, սառնասրտություն և հավասարակշռություն»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է հենց այս տրամաբանությամբ։ «Ես ընդունում եմ, որ կարող են լինել ու կան հարցեր, որոնց պատասխանը ՀՀ քաղաքացիները և Ազգային ժողովը պիտի ստանան։ Եվ ես հույս ունեմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանը քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում կտրվեն։ Համենայնդեպս, մի բանում պիտի վստահ լինեն, ես կարծում եմ՝ վստահ են ՀՀ քաղաքացիները, որովհետև եթե վստահ չլինեին, մեր օգտին պիտի որ չքվեարկեին՝ մենք ՀՀ քաղաքացիներից, Ազգային ժողովից թաքցնելու որևէ բան չունենք։ Սա ամենակարևոր արձանագրումն է։ ՀՀ Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը ՀՀ և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր պարտավորությունն է ՀՀ քաղաքացիների առաջ։ Եվ մենք այս ճանապարհով հետևողականորեն գնալու ենք»,- ասաց նա։

Պատգամավոր Ագնեսա Խանոյանն հարցրեց, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կրկնում իր այն հարցազրույցը, որը նախքան պատերազմն էր տրվել, բայց եթեր չէր գնացել և որը կարող է «պայթեցնել» իրավիճակն Ադրբեջանում։ Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետության համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, ինձ տված զեկույցներում։ Երկրորդ, այդ հարցազրույցը տրվել է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կամ 25-ին, և դա տրվել է այդ իրավիճակի համար։ Ես չեմ կարծում, թե զուտ հետաքրքրությունից ելնելով՝ մենք պետք է հրապարակենք դա»։