• Вт. Сен 21st, 2021

ԼՀԿ-ն կմասնակցի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:

ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»:

ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի: