• Пн. Сен 20th, 2021

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 6 վարույթ է հարուցել պետական պաշտոնյայի բիզնես գործունեության փաստերի առթիվ

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կայացավ «ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով համաժողովը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ընդգծեց, որ 2020 թվականին առաջին անգամ ՀՀ-ում ներդրված բարեվարքության ստուգման գործընթացի միջոցով հանձնաժողովն արդեն ուսումնասիրություն է իրականացրել պետական պաշտոնի նշանակման ավելի քան 90 թեկնածուների՝ դատախազի, դատավորի, ԲԴԽ անդամ թեկնածուների, Հակակոռուպցիոն կոմիտեի անդամ թեկնածուների եկամուտների, շահերի, աշխատանքային և կրթական գործընթացում դրսևորած բարեվարքության առնչությամբ․ «Իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հանձնաժողովը հետևում է սահմանաված անհամատեղելիության, շահերի բախման, այլ պաշտոնների հետ հնարավոր սահմանափակումների, հովանավորչության տարբերակով կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների նկատմամբ։ Հանձնաժողովն արդեն նման փաստերի առնչությամբ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ 6 վարույթ է հարուցել անհամատեղելիութան, այսինքն՝  բիզնես գործունեության և պետական պաշտոնի անհամատեղելիության շահերի բախման փաստերի առթիվ»։

Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում հանձնաժողովը հանրային քննարկման կներկայացնի հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, որի վերաբերյալ ևս հանրությունը հնարավորություն կունենա ներկայացնելու իր դիտարկումներն ու առաջարկները՝ ընդգծելով իր ցանկացած պաշտոնատար անձանց կերպարը։