• Вт. Сен 21st, 2021

Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021 ,

Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:

Նշվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6  դատապարտյալի՝  երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:

Ըստ համաձայնագրի ՝ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան: