• Пн. Сен 20th, 2021

Մենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է։ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին մասնակցել է այս առիթով կազմակերպված «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովին, որի ընթացքում տրվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը։  «Այս նախագծի նպատակն է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասված է դեսպանատան տարածած կարճ հաղորդագրությունում: