• Вт. Сен 21st, 2021

Նախ թուրքմենական նավթը կսկսի հոսել շրջանցելով Ռուսաստանը, իսկ հետո արդեն գազը

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Реалист լրատվական գործակալության ղեկավար Սարգիս Ծատուրյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական SOCAR ընկերությունն եւ շվեյցարա-նիդերլանդական Vitol ընկերությունը պայմանավորվել են 1 միլիոն տոննա թուրքմենական նավթ տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Ջեյխան խողովակաշարով։

Հրապարակման մեջ նշվում է, որ նախկինում թուրքմենական նավթը նավթատար լցանավերով է տեղափոխվել Ռուսաստանի գետային նավահանգիստներով մինչեւ Նովոսիբիրսկ, որտեղից արդեն նավթային խողովակաշարով մատակարարվել է եվրոպական սպառողներին։ Այժմ արդեն Vitol-ի կողմից այդ եղանակով տեղափոխումը կարող է երկու անգամ նվազել, հասնելով մինչեւ ամսեկան ութսուն տոննա չափի։ «Ինչի մասին է սա խոսում։ Խոսքը ֆեյք «թուրանյան» պրոյեկտիօ մասին չէ, որի հանդեպ Թուրքմենստանը կատարելապես անտարբեր է, չնայած, որ մասնակցում է ամենատարբեր տեսակների բուտաֆորիկ թուրքական ֆորումներին։

Աշխաբադը ելակետ է ընդունում այն իրողությունները, որոնք ստեղծված են աշխարհում»։ Սարգիս Ծատուրյանը նշում է, որ Անկարան եւ Բաքուն Կրեմլից ստացել են ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր ստանալ՝ լռելյայն ռազմաքաղաքական աջակցություն անցյալ տարվա՝ ընդդեմ Արցախի եւ Հայաստանի ագրեսիայի, Արցախում հայկական հողերի մեծ մասի հանձնում Երեւանում ռուսական գործակալների աջակցությամբ եւ հիմա արդեն վերահսկողություն են ստանում ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Կապան մայրուղու առանձին հատվածների հանդեպ։

Ամենայն հավանականությամբ ինչ որ բաներ խոստացել են, սակայն առայժմ ստվերից ոչ մեկը դուրս գալ չի ուզում։ Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում Ռուսաստանի գեոպոլիտիկ սնանկությանը, որի հետեւանք է դառնում այն, որ Ռուսաստանին դուրս են մղում ռեգիոնալ նավթագազային պրոյեկտներից։ Բավական է հանձնեին Արցախն ու ամեն բան սկսեց կազմաքանդվել»,- գրել է հեղինակը, նշելով, որ այդ մասին նա նախազգուշացրել է վերջին հինգ տարիներին, սակայն ի պատասխան արժանացել է խամաճիկային պաշտոնյաների բացասական վերաբերմունքին եւ իրական ռիսկերի անհասկացողությանը։ «Կամ էլ ադրբեջանա-թուրքական կառույցները տրցակներով գնել են ռուսական ազգանուններով փորձագետների, որոնք ինձ մեղադրում էին կոնսպիրոլոգիայի մեջ»։

Ու հիմա, ըստ հեղինակի, նախ թուրքմենական նավթը կսկսի հոսել շրջանցելով Ռուսաստանը, իսկ հետո արդեն գազը կսկսի հոսել շրջանցելով Ռուսաստանը, եւ թուրքմենական գազը ադրբեջանականի հետ քայլ առ քայլ Եվրոպայի շուկայիս կսկսի դուրս մղել ռուսական «Գազպրոմին»։ Եւ ամենից զվարճալին այստեղ այն է, որ նույնիսկ նման լկտիությունից հետո Կրեմլը շարունակելու է առաջ մղել Մեղրիով միջանցքի թեման։ Իսկ որն է ելքը։ Ելք միշտ կա։ Ուղղակի պետք է բացել աչքերն ու կառչած չմնալ աթոռներից, հանձնելով ամեն բան, ինչ հնարավոր է ․․․․»,- ամփոփել է Սարգիս Ծատուրյանը։