• Вт. Сен 21st, 2021

Նոր մանրամասներ Վրաստանում հոգևորականների շրջանում կատարված գաղտնալսումների սկանդալից

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Վրաստանի ընդդիմադիր Pirveli հեռուստաալիքի եթերում հրապարակվել են վրացական հոգևորականության ներկայացուցիչների խոսակցությունների ձայնագրությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանքը ընդդիմադիր հեռուստաալիքին տրամադրել է Պետական ​​անվտանգության ծառայության նախկին պաշտոնյան: Խոսքը 100 -ից ավելի հոգևորականների հսկողության և գաղտնի ձայնագրության ավելի քան 3000 ֆայլերի մասին է:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել՝ հոգևորականների գաղտնի հսկողության մասին ԶԼՄ -ներում տարածված տեղեկատվության հիման վրա։Հարուցվել է քրեական գործ ՝ մասնավոր հաղորդակցության գաղտնիության խախտման դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազությունը գործի քննության շրջանակներում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ունենալ նյութեր՝ հետաքննության հետ համագործակցելու և ապացույցներ տրամադրելու համար: Իշխանությունն ու ընդդիմությանը մեղադրում են միմյանց։

Ըստ Pirveli հեռուստաընկերության վերծանված ֆայլերից մեկի՝ 2013-ին եպիսկոպոս Նիկոլոզը Ռուսաստանի ոմն քաղաքացի Լոլիտա Դանիլովային տեղեկատվություն է փոխանցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի անձնական հանդիպումների, ինչպես նաև Թբիլիսիի Լուգարի ​​լաբորատորիայի մասին՝ ծառայությունների դիմաց ստանալով 30,000 դոլար:

Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի լրագրողները հրապարակել են իրենց լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ ՊԱԿ ծառայության գաղտնի ձայնագրությունների արտահոսքը մամուլ ապահովել է Թբիլիսիի բնակիչ, գերատեսչության նախկին աշխատակից Ակակի Նեմսաձեն, ով ինքնասպան է եղել երկու ամիս առաջ՝ հուլիսի 8 -ին: Աղբյուրի համաձայն՝ մահվանից առաջ նա որոշել էր մերկացնել հանցավոր համակարգը և ֆայլեր էր ուղարկել ընդդիմադիր հեռուստաալիքներին: