• Вт. Сен 21st, 2021

Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի մասին

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարցրեց․ «Ադրբեջանցիները դեռ որքան պիտի շարունակեն մնալ այդ տարածքում, արդյոք ձեզ չի հետաքրքրում մեր տնտեսական անվտանգությունը, արդյոք դուք տեղյակ եք, որ 40 տոկոս բեռնափոխադրումները դեպի Հայաստան իրականանում է այդ ճանապարհով։

Այսօր մամուլում տարածվել է մի լուր, որ իրանցի երկու բեռնատարների վարորդների ադրբեջանցիները ձերբակալել են, արդյոք Իրանի հետ դիվանագիտական բանակցություններ կատարվո՞ւմ են։ Ինչի՞ վրա ենք մեր հույսը դրել՝ H-46 ճանապարհի՞։ Դա բավական նեղ է և բեռնատարների համար անանցանելի»։

Ի պատասխան փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Այն, որ խնդիրը պարզ չէ, բարդ խնդրի առաջ ենք կանգնած, փաստ է։ Բայց նաև այն իրողությունը, որը բարեբախտաբար մենք ունենք H-46 ճանապարհը, որի շինարարությունը սկսելու ժամանակ ընդդիմությունը շատ քննադատեց մեզ, այնուամենայնիվ այդ ճանապարհի կառուցումը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որ մենք կարողանանք փոքրիշատե իրավիճակը բարելավել»։

Նա նշեց, որ Իրանի գործընկերների հետ արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է։ «Եվ մենք փորձում ենք համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել և պահել վերահսկողության դաշտում։ Անկեղծ ասած ձեր վստահությունը ձերբակալված Իրանի քաղաքացիների մասին ես չունեմ, որովհետև վստահ չեմ, որ դա տեղի է ունեցել։ Հիմա կճշտենք պաշտոնական խողովակներով»,- հավելեց Պապիկյանը։