• Вт. Сен 21st, 2021

«Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակն են նշելու

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Հրապարակ թերթը գրում է․ «Սեպտեմբերի 18-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակն են նշելու, եւ վերեւի հարկում գործող «Բենեդիկտ» նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեեւ սրահը տեւական ժամանակ է՝ գործում է։

Ռեստորանի ադմինիստրացիան որոշել է երկուսը մեկում նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։ Միջոցառման հրավիրատոմսերն արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի»։