17/10/2021

News and Analitics

Իշխանությունը, Սյունիքի մարզպետն ամեն ինչ անում են, որ Ղուլունցի «ճամփեն բացեն»

Սյունիքի մարզի Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ընտրություններ՝ առաջին անգամ համամասնական ընտրակարգով։  Տեղ գյուղում իշխանական ցուցակի առաջին համարը անհատ ձեռներեց, մասնագիտությամբ իրավաբան Դավիթ Ղուլունցն է։ Նա Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մյուս թեկնածուն՝ Արավուս համայնքի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանն է, որը առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունից։

Իշխանությունը, Սյունիքի մարզպետն ամեն ինչ անում են, որ Ղուլունցի «ճամփեն բացեն»՝ հեռացնելով մյուս թեկնածուներին։ Օրերս Հովսեփյանին չեզոքացնելու «օպերացիա» է սկսվել, որպեսզի իշխանական Ղուլունցը ընտրվի համայնքապետ։ Կարելի է ասել, որ Արգամ Հովսեփյանը ընդունել էր, որ իր նկատմամբ ճնշումներ կան։

Ավելի ուշ, Տեղ գյուղից Սեւակ Ավետիսյանը, ըստ մեր տեղեկությունների, իշխանության ճնշումների ազդեցության տակ չէր առաջադրվել՝ որպես թեկնածու, նրան սպառնացել էին գեներալ եղբոր նկատմամբ քրեական հետապնդումներով։

Դավիթ Ղուլունցը ասաց, որ ոչ մի թեկնածուի չեն ճնշել․ «Նման անհեթեթություն չկա, չի էլ կարող լինել։ Կարող եք եւ Արգամ Հովսեփյանից հարցնել, եւ Սեւակ Ավետիսյանից, իրենց հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, հնարավոր չի, որ նման բան լինի, կարաք իրենցից հարցնեք»։

Նա նշեց, որ իր մարզպետի քեռին իրեն չի աջակցում այս ընտրություններում․ «Ինձ ժողովուրդն է աջակցում»։