18/10/2021

News and Analitics

Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրումՀայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։
C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կտեղադրեմ առաջին մեկնաբանության մեջ»,- գրել է նախարարը։