17/10/2021

News and Analitics

ԲՀԿ–ն մասնակցելու է Ստեփանավանում կայանալիք ընտրություններին, հայտնի է թեկնածուի անունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է նոյեմբերի 14-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ ԲՀԿ-ի Ստեփանավանի տարածքային կառույցի Facebook էջը հրապարակել է թեկնածուի անունը և լուսանկարը։

«Սիրելի ստեփանավանցիներ սույն թվականի նոյեմբերի 14-ին կայանալու է ՏԻՄ ընտրություններ: Սիրով տեղեկացնում ենք, որ ԲՀԿ -ան քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել մասնակցելու Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններին, որտեղ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ Ստեփանավանի խորհրդի նախագահ պարոն Հարություն Ղարագոզյանը»,-գրված է հաղորդագրության մեջ։: