18/10/2021

News and Analitics

Մենք չենք կարող ժողովրդին ասել՝ խի՞ մեզ չընտրեցիք

Մենք չենք կարող ժողովրդին ասել՝ խի՞ մեզ չընտրեցիք: Ես ելույթ ունեցա, ասացի, որ մենք ժողովրդի հետ ենք, մենք մանդատի կռիվ չենք արել: Այսօր էլի ժողովրդի հետ ենք եւ հնարավորության սահմաններում էլի ինչ կարող ենք, անելու ենք։ Այս մասին քիչ առաջ Օլիմպավանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը՝ 12:00-ին, Օլիմպավանում տեղի ունեցավ  հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև:

«Այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրություններն ի՞նչ են տալու, կարո՞ղ եք ինձ ասել։ Իսկ այ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը, երբ ես լիարժեք հետեւելով, ծանոթանալով երկրի վիճակին, սոցիալական, տնտեսական, քաղաքական… ճանապարհային քարտեզը ներկայացնելով մեր ժողովրդին, թե ինչ է պետք անել, որ ինչ լինի: Ես լիարժեք ներկայացրել եմ, որ մենք պատրաստ ենք` իմ կապերը, հնարավորությունները, ծրագիրը…»,- ասաց նա։

ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է, կառուցողական, ոչ թե այսօր ինչ-որ այլ բաներով։ Այսօր ցանկացած մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի, ժողովրդի, Օլիմպավանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը՝ 12:00-ին, Օլիմպավանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև:

«Այո, ես ասել եմ, որ մինչեւ վերջ գնալու եմ, մինչեւ վերջ գնացել եմ ու ես մինչեւ վերջին պահն էլ իմ տեսակետը, իմ պատկերացումը, ծրագիրը ներկայացրել եմ։ Պետք է զբաղվել տնտեսությամբ, հզորացնել է պետք տնտեսությունը»,- հավելեց նա։