18/10/2021

News and Analitics

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են այդ երկրի դաշնային օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Պետական Դումայի ընտրությունները։ Դրանք կավարտվեն սեպտեմբերի 19-ին։ Ընտրական գործընթացը մեկնարկել է առավոտյան ժամը 8:00-ին եւ կավարտվի սեպտեմբերի 19-ի 21:00-ին։

Առաջինը ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում եւ Չուկոտիայում։ Վերջինը դրանք կփակվեն Կալինինգրադի մարզում։ Բացի Պետդումայի ընտրություններից, մի շարք ռեգիոններում կընտրեն նաեւ ռեգիոնալ իշխանությունների, նահանգապետերի եւ տեղական օրենսդիր մարմինների պատգամավորների։

Պետդումայի ընտրություններին կմասնակցեն 14 քաղաքական ուժ եւ դաշինք, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան», «Քաղաքացիական հարթակը», «Կանաչ այլընտրանքը», «Կանաչների կուսակցությունը», Ռուսաստանի Դաշնության Կոմկուսը, Ռուսաստանի կոմունիստները, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական, «Նոր մարդիկ» կուսակցությունները, «Աճի կուսակցությունը», «Հայրենիք», Ռուսաստանի թոշակառուների եւ սոցիալական արդարության, Ռուսաստանի ազատության եւ արդարության, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության», «Յաբլոկո» կուսակցությունները։