18/10/2021

News and Analitics

Կայացավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

Թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա: 

Բացի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:

Ըստ վիճակահանության արդյունքների, Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկն այս տեսքը կունենա. 1. «Հայրաքաղաք» դաշինք 2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն 3. ՀՀԿ 3 4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 5. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն 6. ՀԿԿ 7. «Գյումրին կռնա» դաշինք 8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 9. «Թասիբով» դաշինք 10. «Ապրելու երկիր» կուսակցություն: