19/10/2021

News and Analitics

Ադրբեջանցիները մեր եղբայրներն են

Ադրբեջանն ու ադրբեջանցիները մեզ համար պարզապես հարևաններ չեն, մենք ունենք հիանալի բարեկամական և եղբայրական հարաբերություններ:

Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Ղիզիլաջլո գյուղում SOCAR-ի աջակցությամբ կառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Վարչապետն ասել է, որ համատեղ ծրագրերը ցույց են տալիս երկու երկրների համագործակցության մակարդակը. «Այս 3 միլիոն լարիանոց նախագիծը մեր եղբայրության, բարեկամության և համագործակցության շատ լավ օրինակ է: Մեր ադրբեջանցի եղբայրները և ադրբեջանական պետությունը մեզ համար պարզապես հարևաններ չեն: Ես միշտ ասում եմ, որ ադրբեջանական պետությունը և ադրբեջանցիները մեր եղբայրներն են,- նշել է նա: