19/10/2021

News and Analitics

Հույս ունենք` ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ

Իրանը հույս ունի, որ ադրբեջանական ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն։

Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցում է Irna գործակալությունը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։

«Իրանը հետևում է զարգացումներին և հույս ունենք, որ իրանցի 2 վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն։ Հուսանք, պաշտոնատար անձանց հանդիպումը խնդրի  լուծման կտանի»,–ասել է ԱԳՆ ներկայացուցիչը չմանրամասնելով, թե ինչ հանդիպման մասին է խոսքը։