19/10/2021

News and Analitics

«Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ․ Լուսանկարներ

Մամուլում լուրեր տարածվեցին, որ ոսկու աշխարհի դիմացից ազգությամբ թուրք երկու քաղաքացի են բերման ենթարկվել, մասնավորապես «Երկիր»-ը գրում է, որ.

«Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։

Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»։

Մենք փորձեցինք ոստիկանության լրատվականից ճշտել, թե ինչ է կատարվում, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Կառավարության շենքի առջև հավաքված էին փոքրաթիվ ցուցարարներ, իսկ ողջ հրապարակը լցված էր ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուժերով, մեքենաներով, ավտոբուսներով։ Առկա էր նաև «բերման ենթարկելու»  մեքենա։ Ոստիկաններն ուշի-ուշով հետևում էին հրապարակով  քայլող բոլոր անցորդներին։

Եվ հանկարծ, մոնտաժվող բեմահարթակի դիմացի, դեպի շատրվաններով զբոսայգի տանող հատվածում լսեցի մի քանի կանանց զայրացած բղավոցը․ «Լավ էս երկրում տղամարդ չկա՞»։ Արագորեն մոտեցա և ինչ պարզվեց՝ մի քանի թուրք զբոսաշրջիկներ, հիացել են սպասվող միջոցառումով, իսկ նրանցից մեկի հագուստը դրոշմված է եղել թուրքական դրոշով։ Կանանց բորբոքված բողոքը նրանց հեռացրել էր։ Իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն աչալուրջ հսկում, գետնին տապալում և բերման են ենթարկում , այո՛ հենց այդ բողոքող, թուրքական դրոշը Հայաստանից հեռացնող մարդկանց։