19/10/2021

News and Analitics

Վրաստանի վարչապետն ինձ է փոխանցել հանդիպման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

«Արդյո՞ք կբացվի Զանգեզուրի միջանցքը՝ դա քաղաքական հարց է։ Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա ադրբեջանա-հայկական հարաբերություններում բարդությունների հաղթահարման գործում», ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանին։

Էրդողանն ասել է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է հանդիպել իրեն, Հայաստանը պետք է դրական քայլեր անի։ «Վրաստանի վարչապետն ինձ է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր անի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան էլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի», ասել է Էրդողանը։

Էրդողանը փաստացի հաստատում է ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրումը։ Միեւնույն ժամանակ, Էրդողանը «գաղտնազերծում է» ուղիղ հարաբերությունների գնալու Փաշինյանի առաջարկը։ Հիշեցնենք, որ Մոսկվան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների անվերապահ կատարման հետ։