19/10/2021

News and Analitics

Դարձանք անհավատ․ Կոլեկտիվ դավաճանության երկու աղբյուր կառանձնացնեի

Մատենադարանում երեկ տեղի է ունեցել «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառումը:

Նուբար Աֆեյանի կարծիքով մեր ձախողման գլխավոր պատճառը հավաքական հավատի պակասն էր,ապագայի հանդեպ հավատի.«Մենք հավատում ենք ավելի շատ մեր անցյալին,դրանից սնվող երազանքին,որ ուրիշները կգան ու կօգնեն,կփրկեն,և չենք հավատում,որ  մենք, որպես ազգ, կարող ենք  փոխվել,մրցակցել,հաղթել:մենք կարծում էինք՝մենք կարող ենք հայությանը տանել մեզ հետ դեպի այդ նպատակակետը,սակայն  ձախողումը իրական հավատացյալներ գտնելն է:Մենք վերապրողի մտայնության ծուղակից դուրս չենք կարողանում գալ՝ անընդհատ դժգոհելով անարդարությունից,ցեղասպանությունից: Վերապրողի պայքարի սահմանը վերջանում է  բարգավաճելու գաղափարի սկզբում,բավարարվում ենք մեր գոյությամբ,իսկ մեծ առաջընթացը  ուրիշ զոհաբերություն է պահանջում՝ավելի լավ ապագա կերտելու:Մենք կարող ենք քննարկել՝ ով է պատասխանատու և ով կարող է փոխել ընթացքը՝ ղեկավարությու՞նը, եկեղեցին, մշակութային անհատները, բոլորս ենք պատասխանատու և պարտավոր ուժեղանալու նպատակը իրագործել միասնական ներուժով»: