19/10/2021

News and Analitics

Եթե քո հարևանն է, հավերժ չես կարող թշնամի լինել. Ինչ-որ մի բան պետք է արվի

«Հատուկ գունդը» ձևավորվել է 1990-ի սեպտեմբերի 20-ին, 31 տարի առաջ: Այդ օրերին Հայաստանում խառը վիճակներ էին, տարբեր խմբեր, օրվա հրամայականն էր ստեղծել մի կառույց, և ստեղծվեց «Հատուկ գունդը», որի մեջ մտնում էին բոլոր սահմանամերձ բոլոր շրջանների վաշտերը:

Այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ «Հատուկ գնդում» կար 31 վաշտ, որոնք պաշտպանեցին սահմանները պաշտպանելու և այդ վաշտերի հիման վրա ձևավորվեց հայոց բանակը:

«Ապրիլյան դեպքերի ժամանակ գնդի վետերանները նորից կանգնեցին առաջին գծում, 44-օրյա պատերազմում գունդը Օմարում էր հիմնականում: ՕՊմարում էս տղերքը էլի չեն պարտվել: Մենք մինչև վերջ ամրացրեցիք Օմարը մինչև պատերազմի ավարտը: Գունդը մնաց անպարտելի: Թուրքը մեր դեմից անընդհատ փախել է, էլի կփախչի, եթե այս հավաքական ուժը իրոք կայանա, որ բոլորս մի կետի խփենք: Թուրքն ո՞վ է, հայը երբեք չի խեղճանում, հայը մի դժբվախտություն ունի, որ իր մեջ պառակտվում է: Երբ միասնական լինենք, էլի կտոնենք մեր հաղթանակը»,-ասաց նա: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը, Մելքոնյանն ասաց. «Ես գիտեմ, որ հավերժական բարեկամներ չեն լինում, հավերժական թշնամիներ էլ չեն կարող լինել: Եթե քո հարևանն է, հավերժ չես կարող թշնամի լինել: Ինչ-որ մի բան պետք է արվի, որ հարևան երկրների մեջ կարողանա հետագայում խաղաղություն լինի: Հիմա թե Վրաստանի վարչապետի հետ ինչ են խոսել, ինչ են պայմանավորվել, ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև տեղյակ չեմ»: Ինչ վերաբերում է Էրդողանի մեկ այլ հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքը բացվելու հարցը քաղաքական հարց է, և դրա բացումը դրական ներդրում կունենա ադրբեջանահայկական հարաբերությունների բարդությունների հաղթահարման հարցում, նա ասաց. «Միջանցքի խնդիր չի կարող լինել, որ մենք միջանցք տրամադրենք: Մենք հիմա ո՞նց ենք Վրաստանի ճանապարհներով գնում Մոսկվա, գալիս, էդ նույն ճանապարհները կարող են մեզ մոտ բացվել, էդ մարդիկ էդ ճանապարհներով գնան Նախիջեան, Ադրբեջան: Բայց միջանցք իրենց չի տրվելու: Չկա տենց հասկացություն»: