19/10/2021

News and Analitics

Խոշոր ավտովթարներ. բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 01:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ռոբերտ Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 363-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ հատվածի հողաթմբին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: