19/10/2021

News and Analitics

Խորը ճգնաժամի մեջ ենք. եթե փոփոխությունների չգնանք, մեր վերջը եկել է

Մատենադարանում երեկ տեղի ունեցավ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառումը: Հյուրերի թվում  էին  նաև իշխանության ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից ֆինանսների նախարար Վ.Քերոբյանը, Արցախի  աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար,այժմ՝ Ապրելու Արցախ հիմնադրամի և համանուն կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը,Մեսրոպ Առաքելյանը և այլք:

Այս իրողությունը ողջունեց Ռուբեն Վարդանյանը Միջոցառման ընթացքում  նախ՝ անրադարձ կատարվեց նախագծի 20տարվա պատմությանը, կատարած և ապագայում  կատարելիք  ծրագրերին,ապա՝ կարևոր հարցերի պատասխանեցին «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ հաջողակ և անվանի հայ գործարարներ, խոշոր բարեգործներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Էրիկ Հակոբյանի  հարցին,թե ինչպես  պետք  է անենք, որ հաջորդ սերնդին չդավաճանենք,քանի որ,ըստ նրա,անցած տարվա պատերազմի պատճառով  4000-ից ավել երիտասարդների զոհվելու մեջ  կա և´  իր «դավաճանությունը»,և´ Սփյուռքի այլ ներկայացուցիչների,և´քաղաքական առաջնորդների ,որոնք մեծամասամբ կոռումպացված են եղել, «դավաճանությունը»,որովհետև պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերել շատ խնդիրների հանդեպ, որի  արդյունքում  ունեցանք համընդհանուր ձախողում մեր ձեռքբերումների,կարողությունների, նպատակների,հնարավորությունների  ուղղություններում,Ռուբեն Վարդանյանը պատասխանեց,որ մեր հասարակության հիմնական, առանցքային խնդիրներից է պատրանքներին,առասպելներին տուրք տալը իրականության փոխարեն ցանկալիի մասին խոսելը,իրական հնարավորությունների,թվերի մասին խոսելուց խուսափելը,միֆերն ու առասպելները չհաղթահարելը,ինչը ընդգրկված է եղել նաև  իրենց ծրագրի 15-րդ կետում,սակայն նրա խոսքով՝իմանալով հանդերձ վերահաս վտանգների, հնարավոր վատ ելքի մասին՝ սոսկ գործարար էր,ավել միջամտություն չէր կարող անել:  Երկրորդ խնդիրը,ըստ նրա, մարդկանց ներգրավելն է,դրա ազդեցությունը…«Երեք տարի առաջ հեղափոխություն եղավ,ընդհանուր հուզական  մեծ ալիք բարձրացավ,մարդիկ մեծ հույսեր ունեին,բայց հիմա խորը ճգնաժամի մեջ ենք,ժամանակն է հասել լուրջ որոշումներ ընդունելու,եթե չօգտվենք՝մեր վերջն եկել է: Հայ ազգին կսպանի այս անտարբերությունը և դրա համար էլ ստեղծել ենք «Ապագա հայկականը» ծրագիրը՝  ներգրավել հարյուր հազարավոր հայ մարդկանց ներգրավելու նպատակով: