19/10/2021

News and Analitics

Համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, որոշ ուսանողներ իրենց կյանքը փրկելու համար դուրս են նետվել լուսամուտներից

Կրակոցներ են հնչում Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում, կան զոհեր։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Անհայտ անձը ներխուժել է Պերմի պետական համալսարանի տարածք եւ հրազենային կրակ բացել ուսանողների եւ դասախոսների վրա։

Կան զոհեր եւ տուժածներ։ Հաղորդման համաձայն, որոշ ուսանողներ իրենց կյանքը փրկելու համար դուրս են նետվել լուսամուտներից։

Ռուսաստանի Պերմի պետական համալսարանում հրաձգության հեղինակի մոտ եղած զենքը տրավմատիկ չի եղել։ Այս մասին հայտնում է РБК-ն։ 112 տելեգրամ ալիքը հայտնում է հինգ զոհի մասին, իսկ Baza տելեգրամ ալիքը՝ չորս զոհի մասին։