19/10/2021

News and Analitics

Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի

Ռուսական շոու բիզնեսի աստղերից Նատաշա Կորոլյովան, որն արդեն 48 տարեկան է, իր հիսունմեկամյա ամուսնու՝ Սերգեյ Գլուշկոյի հետ (բեմական անունը՝ Տարզան) դաստիարակում է իր տասնիննամյա որդուն՝ Արխիպին։ Սակայն, պարզվում է, որ երգչուհին ունի նաեւ դուստր, որին լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը։

Ընդ որում, երեխայի հայրը ոչ թե Գլուշկոն է, այլ նրա ընկերներից մեկը, ով նույնասեռական է եւ երազել է երեխա ունենալ։ Այս մասին Կորոլյովան հայտարարել է НТВ-ի եթերով հեռարձակվող Секрет на миллион շոուի ժամանակ։ Այդ երեխան շուտով կդառնա երկու տարեկան։ Կորոլյովան ասել է, որ երեխան իրեն չափազանց հարազատ է եւ լույս աշխարհ է եկել սուրոգատ մոր միջոցով եւ երգչուհին կարծում է, որ լավ գործ է արել, իրականացնելով մի շատ լավ մարդու՝ իր ընկերներից մեկի երազանքը։ Իսկ ամեն բան տեղի է ունեցել հետեւյալ կերպ։

Կորոլյովան այդ ընկերոջը նվիրել է իր ձվաբջիջը։ Կորոլյովան նաեւ ասել է, որ երեխան հոր հետ ապրում է Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ երեխայի հայրը ապրում է, ու աշխատում IT ոլորտում, ունենալով մեծ հաջողություններ։ Կորոլյովան նաեւ ասել է, որ այդ ընկերը Ուկրաինայից է տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Երգչուհին պատմել է, որ սուրոգատ մոր հղիությունը բավականին բարդ ընթացք է ունեցել եւ առկա է եղել երեխային կորցնելու ռիսկը։ Երեխայի ծնունդի պատվին ամերիկաբնակ այդ ընկերը ուզել է նվեր անել մատանու տեսքով, սակայն հետո նվիրել է հիսուն բիթքոյն, որը արժի 175 միլիոն դոլար։ Որոշել են, որ երեխային չեն պատմի նրա ծնվելու պատմությունը, մինչեւ նա չդառնա տասնվեց տարեկան։ Այժմ երեխայի ծննդյան վկայականում նշված է միայն կենսաբանական հոր անունը։

Երեխայի հետ Կորոլյովան շփվում է տեսակապի միջոցով, սակայն ԱՄՆ այցի ժամանակ տեսել է նրան։ Այս լուրը փոթորկել է ռուսական հասարակությունը եւ դարձել սենսացիոն բացահայտում։ Հետաքրքրական է, որ Սերգեյ Գլուշկոն, որ ներկա էր եթերի ժամանակ, բավականին էմոցիոնալ կերպով է արձագանքել, քաջալերելով կնոջը։ Ի դեպ, Կորոլյովան ու Գլուշկոն ամուսնացած են արդեն տասնութ տարի։